Google-ի եւ YouTube-ի աշխատանքում ընդհատումներ են տեղի ունեցել մի շարք երկրներում

0

Google-ի եւ YouTube-ի օգտատերերը մի շարք երկրներում  ծառայությունների ընդհատումների են բախվել, հաղորդում է Downdetector կայքը, որը հետեւում է հայտնի ինտերներ ռեսուրսների ընդհատումներին եւ թերացումներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խնդիրների ամենամեծ թիվը գրանցվել է Ռուսաստանում, բողոքներ են ստացվում նաեւ Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրներից:

Նշվում է, որ Google-ի օգտատերերի մոտ 92 տոկոսը բողոքում է կայքի հետ կապված խնդիրներից, 7 տոկոսը՝ իրենց էջեր մուտք գործելու անհնարինության։

YouTube-ի օգտատերերի բողոքների շուրջ 89 տոկոսըը վերաբերում է կայքի հետ կապված խնդիրներին, 6 տոկոսը բողոքում է տեսանյութ դիտելիս խնդիրներից, 3 տոկոսը՝ մուտք գործելու հետ կապված խնդիրներից։

Leave A Reply

Your email address will not be published.