Amazon-ի ղեկավարի նախկին կինը մի քանի ժամով դարձել է աշխարհի ամենահարուստ կինը
Amazon ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքքենզին, երկուշաբթի երեկոյան՝ հուլիսի 13-ին, մի քանի ժամով դարձել է աշխարհի ամենահարուստ կինը, վկայում են Forbes-ի տվյալները։ Նրա կարողությունը 65․2 մլրդ դոլար էր գնահատվել։
Երեքշաբթի առավոտյան՝ հուլիսի 14-ին, L’Oreal-ի հիմնադրի թոռնուհի Ֆրանսուազա Բետանկուր-Մայերն առաջ է անցել նրանից՝ իր 64․8 միլիարդ դոլարով, երբ Բեզոսի կարողությունը նվազել է մինչեւ 60․8 միլիարդ դոլար:
2019 թվականին Ջեֆ Բեզոսից բաժանվելուց հետո Մաքքենզին ստացել էր նախկին ամուսնու ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը։ Բեզոսի եւ նրա նախկին կնոջ ունեցվածքն ավելանում է Amazon-ի բաժնետոմսերի գնի բարձրացման շնորհիվ, փոխանցում է «Գազետա»-ն։