Մահացել է Էլվիս Փրեսլիի թոռը. նա ընդամենը 27 տարեկան էր

0

ԱՄՆ Կալիֆոռնիա Նահանգում՝ Կալաբասաս քաղաքում, սեփական տանը մահացած են գտել Բենջամին Կիոյին՝ լեգենդար երաժիշտ Էլվիս Փրեսլիի թոռանը։ Այս մասին հայտնել է TMZ-ն, որի լրագրողները կապ են հաստատել նրա մոր՝ Լիզա Մարի Փրեսլիի մենեջերի հետ։

Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը վերջ է տվել կյանքին։

Թեեւ Բենջամինը ծնվել է ամենահայտնի երաժշտական ընտանիքներից մեկում, նրա մասին քիչ բան է հայտնի։ Նա, ինչպես եւ իր շատ հարազատներ, գնացել է պապիկի հետքերով ու 2009թ.-ին պայմանագիր կնքել ձայնագրող ապրանքանիշի հետ։ Շատ երկրպագուներ նշում էին նաեւ Կոյոի ու Փրեսլիի արտաքին նմանությունը։

Leave A Reply

Your email address will not be published.