Դատարանը թույլատրել է «Մանչեսթեր Սիթիին» մասնակցել Չեմպիոնների լիգային
Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը (CAS) բավարարել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումն ընդդեմ ՈւԵՖԱ-ի ընդունած որոշման, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու համար ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» տուգանել էր 10 միլիոն եվրոյով և արգելել էր անգլիական ակումբին առաջիկա 2 տարիներին մասնակցել եվրագավաթային մրցաշարերի:
Դատարանը չեղարկել է ՈւԵՖԱ-ի որոշումը՝ ուժի մեջ թողնելով միայն 10 միլիոն տուգանքի վճարման պարտավորությունը:
Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» այժմ 72 միավորով երկրորդ տեղում է: