ԻՏԱԼԻԱՆ ԱՐԳԵԼԵԼ Է 13 ԵՐԿՐՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԵՐԿԻՐ

0

Իտալիայի իշխանությունները արգելել են ԵՄ անդամ չհանդիսացող 13 երկրների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման տեսանկյունից առավել վտանգավոր լինելու պատճառով: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։

Ըստ աղբյուրի՝ համապատասխան հանձնարարականը երեկ ստորագրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան՝ ԱԳ նախարարության հետ համատեղ:

Նշվում է, որ արգելվում է ամեն տեսակի փոխադրման միջոցներով, այդ թվում՝ տրանզիտ ճանապարհով մուտքն այն անձանց համար, որոնք վերջին 14 օրերի ընթացքում եղել են Հայաստանում, Բահրեյնում, Բանգլադեշում, Բրազիլիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Չիլիում, Քուվեյթում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոլդովայում, Օմանում, Պանամայում, Պերուում, Դոմինիկյան Հանրապետությունում:

Նաև նշվում է, որ դադարեցված է ուղիղ և ոչ ուղիղ ավիահաղորդակցությունը հիշյալ երկրների հետ, քանի որ 13 երկրներից ոչ մեկը չի ներառվել ԵՄ կանաչ գոտում:

Իտալիայի սահմանը հատող ցանկացած օտարերկրացի, ինչպես նաեւ արտերկրից ժամանող իտալացիները պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին:

Leave A Reply

Your email address will not be published.