«Ամենաշատը սիրում եմ առավոտը` լույսը, հույսը, արեւը, խոհանոցում երկխոսությունը…». Թամարա Պետրոսյան

0

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին գեղեցիկ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու շպարված չէ։ Լուսանկարն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Ամենաշատը սիրում եմ առավոտը` լույսը, հույսը, արեւը, խոհանոցում երկխոսությունը, ժամանակը, որին տիրապետում ես միայն դու, ու սուրճը, որ տիրապետում է քեզ…»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր բնության գրկում։ Նա դեղին շապիկ էր կրում, արձակել էր մազերը։ Դերասանուհին շպարված չէր եւ լուսանկարի համար ֆիլտր չէր օգտագործել։ «Պարլյուս… առանց ֆիլտր»,- մեկնաբանություններում գրել էր նա, իսկ հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ գրել։

Leave A Reply

Your email address will not be published.