Նուրբ. Սոնա Ռուբենյանի լուսանկարը
Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սոնան սեւ շապիկ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Այն բաց է ուսի հատվածում։ Տաղանդավոր երգչուհին հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Լուսանկարը մեկնաբանված չէ։
Օրերս հրապարկված կադրերում Սոնան մուգ գույնի հագուստ էր կրում, որն ընդգծել էր գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին բարձրակրունկներ էր կրում ու արձակել մազերը։ «Ինչ խոսք՝ աթոռն ավելորդ է»,- մեկնաբանություններում կատակել էր երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցկուհի, տաղանդավոր աղջիկ», «հիացած եմ Ձեր կամքի ուժով», «անչափ սիրուն»։ Ի դեպ, Սոնան վերջին ամիսներին ամենօրյա մարզումներ է սկսել եւ մարդկանց էլ կոչ է անում մարզվել ու առողջ լինել։