Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ նվաճման է հասել

0

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն յուրահատուկ նվաճման է հասել Պրեմյեր լիգայում:

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Տոտենհեմը» տանը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ: Այդ հաղթանակը 200-րդն էր Մոուրինյոյի համար Պրեմյեր լիգայում:

Այս ցուցանիշով Մոուրինյոյին գերազանցում են միայն 4 մարզիչներ՝ Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն Վենգերը, Հարի Ռեդնապը, Դևիդ Մոյեսը:

Պրեմյեր լիգայում 200 հաղթանակ գրանցելու համար 57-ամյա Մոուրինյոյից պահանջվել է 326 հանդիպում:

Leave A Reply

Your email address will not be published.