«Մանչեսթեր Սիթիին» Ադամսի խփած գոլը ամենահեռվիցն է Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանում

0

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Սաութհեմփթոնը» տանը նվազագույն հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։

Միակ գոլը հյուրերի ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի սխալից հետո խփել է «Սաութհեմփթոնի» 23-ամյա անգլիացի հարձակվող Չե Ադամսը։ «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը դուրս էր եկել դարպասապահի հրապարակից եւ չհասցրեց փրկել թիմին։

Մրցաշարի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Պրեմյեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ադամսի գոլը ամենահեռու տարածությունից է՝ 35,6 մետր։


Leave A Reply

Your email address will not be published.