Դերասան Միխայիլ Եֆրեմովը հրաժարվել է ընդունել մեղքը մահվան ելքով վթարում

0

Դերասան Միխայիլ Եֆրեմովը, որը Մոսկվայի կենտրոնում մահվան ելքով վթարի մասնակից է դարձել, հրաժարվել է ընդունել իր մեղքը։ Այս մասին «Մոսկվա 24»-ին հայտնել է նրա փաստաբանը՝ էլման Փաշաեւը։

Պաշտպանի խոսքով՝ դերասանը չի կատարել այդ հանցագործությունը, իսկ «վճարելու» պատրաստակամության վերաբերյալ նրա արտահայտությունը պարզաբանել է նրանով, որ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցել է Եֆրեմովի ավտոմեքենան։ Փաստաբանն առայժմ հրաժարվել է առավել մանրամասն պարզաբանում տալ։

Leave A Reply

Your email address will not be published.