Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին նշանվել է հայ սցենարիստի հետ

0

Մաեստրո Ռայմոնդ Պաուլսի թոռնուհին՝ Մոնիկա Պեդերսենը (Մոնիկա Իվոննե), որը բնակվում է Լոս Անջելեսում, նշանադրվել է սցենարիստ Մայքլ Ալոյանի հետ։

Մոնիկան Instagram-յան իր էջում հրապարակել է մատանու լուսանկարը, իսկ նրա սիրելին լուսանկարների հարցում ավելի առատաձեռն է եղել։

2019թ.-ի աշնանը Մոնիկան Santa» ամսագրի հետ զրույցում ներկայացրել է սիրելիի հետ հանդիպման պատմությունը։ «Մենք միասին ենք արդեն մեկուկես տարի։ Մայքլը հայ է, որը ծնվել է Լոս Անջելեսում։ Մենք ծանոթացել են համալսարանում»,- ասել էր Մոնիկան, որը ծանոթության պահին 23 տարեկան է եղել։

Այդ ժամանակ նրանց խոսոտավանել են, որ ցանկանում են ամուսնանալ Լատվիայում, իսկ ծերությունը դիմավորել Բալթեզերսում։ Նախորդ տարի Մոնիկան ռեժիսուրայի եւ կինոյի պրոդյուսերի մագիստրոսի աստիճան է ստացել։

Leave A Reply

Your email address will not be published.