Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոցը
Նոր կորոնավիրուսը հնարավոր է ոչնչացնել ընդամենը 25 վայրկյանում. այս միջոցը հայտնաբերել են Բոստոնի համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի (NIEDL) գիտնականները՝ Signify ընկերության հետ համատեղ: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:
Հատուկ լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթումը SARS-CoV-2 կորոնավիրուսն ապաակտիվացնում է, հայտնում է Lenta-ն: Մասնագետները փորձի ժամանակ վիրուսով աղտոտված նյութը մշակել են լամպի ուլտրամանուշակագույն ճառագայթման տարբեր չափաքանակներով եւ պարզել են, որ քառակուսի սանտիմետրի վրա 5 մեգաջոուլ չափաքանակի դեպքում կորոնավիրուսի տարածումը 6 վայրկյանում 99 տոկոսով նվազում է: Իսկ քառակուսի սանտիմետրի վրա 22 մեգաջոուլի ազդեցության դեպքում 25 վայրկյանում վիրուսը փաստացի ամբողջությամբ ոչնչանում է:
Հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Դեւիդ Բրեները Reuters-ի հետ զրույցում նշել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումն, իհարկե, չի կարող դառնալ դիմակների կրման եւ սոցիալական հեռավորության պահպանման այլընտրանքը, սակայն կարող է COVID-19-ի դեմ պայքարում լրացուցիչ զենք դառնալ: