«Նա իշխանություն է զգում». Տիմատիին կենդանուն «խոշտանգող» են անվանել

0

Համացանցում սկանդալ է բարձրացել, երբ Տիմատին տեսանյութ է հրապարակել, որում գրկել է վագրին, բարձրացնում է ու համբուրում նրա մռութը։ Երգիրը նրան տվել է Ռոնի անունը։ Համացանցի օգտարերեը ռեեփերին կոչ են արել չտանջել վայրի կենդանուն։

Կենդանիների պաշտպաններին միացել է նաեւ բլոգեր Լենա Միրոն։ Նա Տիմատիին «հրեշ» է անվանել, որի ձեռքերում դեռեւս թույլ կենդանի է հայտնվել։ Նա ռեփերի քայլը կապել է թերարժեքության բարդույթի հետ։

Նա որպես օրինակ նշել է Տիմատիի ընտրյալներին, որոնք միշտ նրանից հասակով բարձր են։ Իբրեւ նա, նվաստացնելով սիրելիներին, ցույց է տվել իր գերազանցությունը։ Լենան նաեւ նշել է, որ ռեփերի հետ մշտապես «հինգ կամ տաս թիկնապահ» է պտտվում, որոնց պատճառով եւս նա իշխանություն է զգում։  

Միրոն, ինչպես եւ շատ օգտատերեր, հետաքրքրվել է, թե ուր է վագրի մայրը, որին ձեռքերում պահել է Տիմատին։ Նա անհանգստություն է արտահայտել, որ այն կարող է լինել Զապաշնի եղբայրների կրկեսում կամ որ ավելի վատ է, «դրանից գորգ են պատրաստել»։ «Խոշտանգող։ Մարդկային բարդույթների վատագույն արտահայտությունը՝ ծաղր կենդանիների հանդեպ, որոնք չենք կարող պատասխանել դաժան մարդուն։ Որքան նողկալի է»,- իր բլոգում գրել է նա։

View this post on Instagram

Назвал его Рони ?

A post shared by Black Star (@timatiofficial) on

Leave A Reply

Your email address will not be published.