Սոբչակը դատական հայց է ներկայացնում գերմանական պարբերականի դեմ, որի պատճառով զրկվել է «Audi»-ի հետ պայմանագրից
Հեռուստահաղորդավարուհի, նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակը զրպարտության վերաբերյալ դատական հայց կներկայացնի «Business Insider»-ի գերմանական տարբերակի դեմ։ Առիթ է դարձել «Volkswagen-ի հետ հաջորդ սկանդալը ռասիստական գովազդից հետո. Audi ապրանքանիշի դեսպանը թխամորթներին «հիմար ու ալարկոտ» է անվանում» հոդվածը։
Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ նույն օրը պայմանագիրը չեղարկվել է։ «Մեր հայտնի միջադեպերն անընդունելի են»,- հայտարարել է «Audi»-ի ներկայացուցիչ Վերներ Նոյհոլդն ի պատասխան DPA գործակալության հարցման։ Սոբչակը կտրականապես համաձայն չէ հոդվածի հետ եւ մտադիր է բողոքել։
«Ես դատական հայց եմ ներկայացնում Business insider-ի դեմ զրպարտության փաստով։ Դա ուղիղ սուտ է։ Ես երբեք այդպիսի բառեր չեմ արտաբերել։ Եվ առավել եւս չեմ կիսում այդ հայացքները։ Ես պահանջելու են հրապարակային ներողություն խնդրել։ Մարդիկ չեն բաժանվում սպիտակների ու սեւերի, կովկասցիների ու ասիացիների։ Բայց մարդիկ բաժանվում են խելացիների ու հիմարների։ Նրանց, ովքեր իրենց կարծիքն ունեն ու նրանց, ովքեր գնում են ամբոխի հետեւից։ Ես չեմ աջակցում ցանկացած բողոք ցանկացած երկրում, երբ այն կապված է բռնության հետ։ Ինձ համար գլխավոր արժեքները կյանքն են, ազատությունն ու անձնական սեփականությունը»,- գրել է Սոբչակը։
Քսենիայի հրապարակումներից մեկում, որը մեջբերում է Business Insider-ը, նա գրել էր. «Նրանք, ովքեր կարողացել են գիտակցել, որ հաջողության համար հարկավոր է ներդնել, վաղուց արդեն պայմանական Նաոմի Քեմփբել են դարձել, Օբամա եւ Ուինֆրի։ Մյուսները միշտ արարդարցում կգտնեն իրենց, ալարկոտության եւ հիմարության համար»։