«Պարզապես սափրիր հոնքերդ». Ջիգանը Խարլամովին խորհուրդ է տվել Ասմուսից բաժանվելու մասին լուրերից հետո
Երգիչ Ջիգանը (Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյն) Գարիկ Խարլամովին խորհուրդ է տվել դերասանուհի Քսրիտնա Ասմուսից բաժանվելու վերաբերյալ լուրերից հետո։
«Պարզապես սափրիր հոնքերդ»,- կատակերգուի Instagram-յան հրապարակման մեկնաբանություններում գրել է Ջիգանը։ Վերջինս պատասխանել է, որ ածելիով արդեն գնում է երգչի մոտ։
Մի քանի ամիս առաջ ռեփերի կինը՝ Օքսանա Սամոյլովան, հայտարարել է, որ ցանկանում է բաժանվել ամուսնու տարօրինակ պահվածքի պատճառով։ Ջիգանը նույնիսկ հոգեբուժական օգնություն է ստացել։ Կլինիկայում գտնվելու ընթացքում նա ուղիղ եթերում հայտնվել է առանց մորուքի ու հոնքերի։
Դրանից հետո Սամոլովան ու Ջիգանը սկսել են համատեղ լուսանկարներ հրապարակել, իսկ հունիսի 15-ին հայտնի է դարձել, որ նրանց միջեւ ամուսնալուծության գործընթացը դադարեցվել է։
Ավելի վաղ Խարլամովն ու Քրիստինա Ասմուսը հայտարարել են բաժանվելու մասին ութ տարվա համատեղ կյանքից հետո։ Նրանց խոսքով՝ դրանում մեղավոր չէ ոչ «Տեքստ» ֆիլմը, ոչ ինքնամեկուսացումը, ոչ երրորդ մեկը։