Կուլիբալին որոշել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

0

Իտալական «Նապոլիի» և Սենեգալի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում», տեղեկացնում է Sky Italia-ն:

Աղյուրի հաղորդմամբ՝ Կուլիբալիի հետ բանակցություններ վարում են «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը», սակայն սենեգալցի պաշտպանը նախապատվությունը տալիս է կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին:

Ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել էր, որ ակումբը կհրաժարվի Կուլիբալիի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 60 միլիոն եվրոյի առաջարկ:

29-ամյա սենեգալցի ֆուտբոլիստի պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս: Ընթացիկ մրցաշրջանում Կուլիբալին «Նապոլիի» կազմում մասնակցել է 24 հանդիպման:

Leave A Reply

Your email address will not be published.