«Ես՝ նրա աչքերով». Անահիտ Սիմոնյանի հմայիչ կերպարը

0

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Անահիտ Սիմոնյանը ջինսե տաբատ է կրում, սպիտակ տոպ։ Երիտասարդ մայրիկը դրանք համադրել է ոճային գոտու հետ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել սպորտային կոշիկներով։ «Ես նրա աչքերով»,- լուսանկարը ռուսերենով մակագրել է երգչուհին։ Երգչուհու նախորդ հրապարակումներից պարզ է դառնում, որ լուսանկարի հեղինակը նրա որդին է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սե տաբատ էր կրում, սպիտակ շապիկ։ Անահիտ Սիմոնյանը հագուստը համադրել էր սեւ երկարաճիտների հետ։ Երգչուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Կարծում եմ՝ այս լուսանկարը մակագրելու կարիք չունի, դուք արդեն հասկացաք»,- գրել էր նա՝ օգտագործելով «ինձանից հեռու մնացեք» հեշթեգը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Կրակ», «շատ գեղեցիկ»։


Leave A Reply

Your email address will not be published.