Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ ներել է սիրելի տղամարդու դավաճանությունները
«RT»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը երկրպագուներին անձնական կյանքի վերաբերյալ մանրամասներ է հայտնել։ Հեռուստալրագրողը խոստովանել է, որ ներել է սիրելի տղամարդու անհավատարմությունը։
«Ե՛վ կարող էի, ե՛ւ ներում էի»,- հայտարարել է Սիմոնյանն՝ ի պատասխան սոցիալական ցանցում երկրպագուի հնչեցրած հարցի։ «RT» հեռուստաընկեևության գլխավոր խմբագիրը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել պատանեկության տարիներին, եւ խոսքը ներկայիս ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի մասին չէ։ «Տիգրանի մասին չէ։ Շնորհակալություն, որ անհանգստանում ենք մեր ընտանիքի համար»,- նշել է լրագրողը։
Ընդ որում, Մարգարիտան պատասխանել է երկրպագուներից մեկի հարցին՝ արդյոք դավաճանությունը նրան կների ամուսինը։ «Կարծում եմ՝ նա կմահանա կամ ինձ կսպանի։ Չի ների, իհարկե»,- անկեղծորեն պարզաբանել է նա։
Սիմոնյանն ու նրա ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, յոթ տարի է՝ երջանիկ են։ Նրանք դաստիարակում են երեք երեխայի՝ վեցամյա Մարյանային, հինգամյա Բագրատին եւ վեց ամսական Մարոյին։ Ակախ ամուսնական ավրդով կյանքից՝ սիրահարները չեն շտապում ձեւակերպել հարաբերությունները։
Ռեժիսորը նախկինում ամուսնացած է եղել դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայայաի հետ, նրանք միասին 20 տարի են ապրել։ Նրանք երկու մեծ աղջիկներ ունեն՝ 25-ամյա Ալեքսանդրան եւ 9-ամյա Քսենիան։