«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ կապ չի հաստատել Ֆատիի հետ

0

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը, որը հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Անսումանե Ֆատիի ծառայություններով, դեռ կապ չի հաստատել ֆուտբոլիստի հետ:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ մանչեսթերյան ակումբը կբանակցի 17-ամյա հարձակվողի հետ, եթե Ֆատին հրաժարվի նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ:

Նոր պայմանագրով Անսուամեն Ֆատին «Բարսելոնա Բ»-ից կտեղափոխվի հիմնական թիմ, իսկ նրա հրաժարագինը կսահմանվի 400 միլիոն եվրո:

Ֆատին «Բարսելոնայի» սան է, Իսպանիայի ընթացիկ առաջնության 17 խաղում խփել 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.