«Երիտասարդ 60-այա տղաներ». Խարլամովի ու Բատրուդինովի տանդեմը փլուզման վտանգի՞ առաջ է

0

«ТНТ»-ի եթերում տեղի է ունեցել Տիմուր Բատրուդինովի եւ Գարիկ Խարլամովի «ХБ» կատակերգական շոուի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Սակայն պարզվում է, որ արտիստները հանդիպում են միայն նկարահանումների ընթացքում։

Տիմուր Բատրուդինովը խոստովանել է, որ իրեն չի բավականացնում շփումն ընկերոջ հետ։ Այս խոսքերն անհանգստացրել են ամենասիրելի հումորային տանդեմներից մեկի երկրպագուներին։ Կատակերգուն հայտնել է,որ նախկինում ինքն ու գործընկերն անբաժան էին։ Եթե իրենց միջեւ վեճեր էին տեղի ունենում, դրանք դատարկ կամ կատակ էին լինում։ Սակայն երբ Գարիկ Խարլամովն ընտանիք է ունեցել, ընկերոջ հետ առանց առիթ հանդիպումները դադարել են։]

«Վերջին շրջանում մենք հանդիպում ենք միայն Comedy Club-ի եւ «Ошуительного Хоу»-ի նկարահանումների ընթացքում»,- խոստովանել է արտիստը։ Նա նշել է, որ ամեն ինչ հասկանում է, քանի որ Գարիկի կինը՝ դերասանուհի Քրիստինա Ասմուսն ու երեխան, իսկապես, մեծ ուշադրության կարիք ունեն։

Այն, որ «ТНТ»-ն յոթ տարվա լռությունից հետո կցուցադրի իր ու Գարիկի «ХБ» շոուի շարունակությունը, Տիմուր Բատրուդինովի համար հիանալի առիթ է «հիշելու, թե ինչպես էին մի ժամանակ զվարճանում, երբ Խարլամոն ու ինքը երիտասարդ 60-այա տղաներ» էին։ Ի դեպ, Տիմուր Բատրուդինովը երբեք ամուսնացած չի եղել։

Leave A Reply

Your email address will not be published.