Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 456 468-ի
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 456 468-ի, իսկ վարակվածների թիվն արդեն կազմում է 8 586 574: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ աշխարհում ապաքինվել է 4 535 951 պացիենտ:
Աշխարհում վարակակիրների ընդհանուր թվով առաջատարը ԱՄՆ-ն է (2 263 749 դեպք): Երկրորդ տեղում է Բրազիլիան (983 359), երրորդ՝ Ռուսաստանը (561 091), չորրորդ՝ Հնդկաստանը (381 485), հինգերորդ՝ Մեծ Բրիտանիան (300 469):
Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում 49-րդ տեղում է. վերջին տեղեկություններով՝ այստեղ արդեն գրանցվել է վարակման 19 157 դեպք: Սակայն մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով Հայաստանը աշխարհում 13-րդ տեղում է:
Ինչ վերաբերում է մահացությանը, աշխարհում մահվան դեպքերի բացարձակ թվով առաջատարը ԱՄՆ-ն է (120 688), երկրորդ տեղում Բրազիլիան է (47 869), երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (42 288), չորրորդ՝ Իտալիան (34 514), իսկ հինգերորդ՝ Ֆրանսիան (29 603): Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում 54-րդ տեղում է (319 մահ):