Սեքսուալ, տարբեր ու միշտ հետաքրքիր. 42-ամյա Լուիզա Ներսիսյանի 10 ամենատպավորիչ ոճափոխությունները
Ուզո՞ւմ ես լինել պահանջված, միշտ հետաքրքիր ու սպասված հեռուստադիտողի կողմից, ուրեմն՝ տաղանդիդ գումարիր նաեւ երեւակայությունդ: Այո, ժամանակակից շոու-բիզնեսում միայն տաղանդով չես կարող հիշվել (թեեւ այդպես, կարծես, միշտ է եղել), եւ ամենապահանջված աստղերը միշտ էլ աչքի են ընկնում նաեւ ինքնատիպ ոճով:
Լուիզա Ներսիսյանը հայկական շոու-բիզնեսի այն դերասանուհիներից է, որը նոր գույն է բերում ցանկացած հեռուստանախագծին: 42-ամյա դերասանուհին ինքնավստահ է, հմայիչ, տարբերվող ու համարձակ: Նա երբեք չի խուսափում բարձրաձայնել տարիքն ու, նույնիսկ, կատակել դրա շուրջ. չէ՞ որ բոլորը միաձայն նշում են, որ Լուիզան շատ ավելի երիտասարդ է երեւում, քան տարիների ընթացքում ավելացած թվերն են:
Լուիզա Ներսիսյանի ոճը զուսպ է, էլեգանտ ու շքեղ: Նա ոչ միշտ է դիմում կտրուկ քայլերի, սակայն արտաքինում փոփոխություններ հաճախ է անում: Դրանք հիմնականում կապված են մազերի ձեւի, երանգի ու դիմահարդարման հետ: Տարիների ընթացքում դերասանուհուն տեսել ենք շագանակագույն, ոսկեգույն, կարմիր, շեկ, նույնիսկ, վարդագույն վարսերով: Հետեւելով այս ոճափոխություններին՝ միանշանկ կարելի է ասել, որ նրբաճաշակ դերասանուհին լավ տիրապետում է իր արտաքինի ուժեղ կողմերին եւ ցանկացած փոփոխությամբ շեշտում է իր առավելությունները:
Ներկայացնում ենք 10 look, որոնք լավագույնս բնորոշում են դերասանուհու ոճը: