«Չելսին» հայտարարեց Տիմո Վերների ձեռքբերման մասին

0

Գերմանական «Լայպցիգի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերները մարզական կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», տեղեկացնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Լոնդոնյան ակումբը 24-ամյա գերմանացի ֆուտբոլիստի համար կվճարի նրա պայմանագրում ամրագրած 60 միլիոն եվրո տրանսֆերային գինը։ Գերմանիայի հավաքականի խաղացողը «Չելսիի» հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։

Գումարի 15 տոկոսը կստանա գերմանական «Շտուտգարտը», որից Վերները 2016-ին էր տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»։

Տիմո Վերները 2019/20 մրցաշրջանի մնացած հատվածը կանցկացնի «Լայպցիգում», իսկ արդեն հուլիսին կմիանա «Չելսիին»:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 29 հանդիպման, խփել 25 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.