Դիմակ, շպարի բացակայություն. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին վառ գույնի հագուստ է կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերը եւ դիմակ է կրում։ Նա շպարված չէ եւ լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին զոլավոր շապիկ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Աստղիկն արձակել էր մազերն ու շապարված չէր։ «Առօրյա»,- հրապարակումը մակագրել էր նա։ «Հիանալի տեսք ունես»,- մեկնաբանություններում հաճոյախոսություններ էին գրել հետեւորդները։
