Պուտինի մասին կատակից հետո Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն կստանա

0

Հայտնի դերասանուհի եւ երգչուհի Նատալյա Օրեյրոն շուտով լիիրավ ռուս կդառնա։ «Վայրի հրեշտակ» սերիալի աստղը փաստաղթղթեր է ներկայացրել ռուսական քաղաքացիություն ստանալու նպատակով։

Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հետ կապված պատմությունը սկսվել է նախորդ տարի՝ «Вечерний Ургант» հաղորդմանը մասնակցությունից հետո։ Հաղորդավար Իվան Ուրգանտը դերասանուհուն անվանել էր «օտարերկրացիների շրջանում ամենառուսը»։ Օրեյրոն կատակել էր, որ Վլադիր Պուտինը պետք է իրեն քաղաքացիություն տա։

«Ես նրան պատասխանեցի, որ ոչ մի կասկած չունեմ։ Եվ ես ասացի, որ Պուտինն ինձ պետք է քաղաքացիություն տա։ Ես դա կատակով ասացի եւ ոչ թե որպես խնդրանք, որ դա տեղի ունենա»,- «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է նա։

Leave A Reply

Your email address will not be published.