«Տոտենհեմի» ֆուտբոլիստն անվճար կտեղափոխվի «Ինտեր»

0

Լոնդոնի «Տոտենհեմի» բելգիացի կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է CorSport-ը:

Միլանյան ակումբն արդեն համաձայնության է եկել 33-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:

Վերտոնգենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ, ինչը նշանակում է, որ նա «Ինտեր» կտեղափոխվի անվճար:

Յան Վերտոնգենը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2012 թվականից:

Leave A Reply

Your email address will not be published.