«Նրան չսիրելն անհնար է». Դիանա Տոնոյանի անկեղծ խոստովանությունները՝ Բեն Ավետիսյանի հադեպ սիրո եւ իրենց հարաբերությունների մասին

0

Դերասան Բեն Ավետիսյանի սիրելին՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, հունսի 5-ին նշում էր ծննդյան 22-ամյակը, ինչի սռիթով Բենը Դիանային անակնկալ է մատուցել՝ անսպասելիորեն նշելով նրա հատուկ օրը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիանան պատմել է ոչ միայն ծննդյան օրվա մասին, այլեւ անկեղծացել իր եւ Բենի հարաբերություններ շուրջ:

«Նրա մոտ միշտ ստացվում է անակնկալ մատուցելը»

Դիանան նշում է, որ Բենն անկախ տոներից՝ միշտ անակլալներով լի է.

«Ինձ համար ծննդյանս օրն, իսկապես, անակնկալ էր, քանի որ, նույնիսկ, այս արտակարգ դրության պայմաններում Բենն ու մեր ընդհանուր ընկերները կեսգիշերին անսպաելիորեն շնորհավորեցին ինձ՝ իհարկե պահպանելով բոլոր պաշտպանիչ միջոցները: Բենն, առհասարակ, շատ է սիրում ինձ անակնկալներ մատուցել, ու նրա մոտ միշտ դա ստացվում է»:

«Բենն ինձ փոխել է»

Հարցազրույցներում Բենը հաճախ է շեշտուն, որ սիրելին իրեն փոխել է: Դիանան այսօր խոստովանում է՝ ինքն էլ է իր մեջ փոփոխություններ նկատում, որոնք ի հայտ են եկել Բենի հետ շփման շնորհիվ.

«Բենն իր բնավորությամբ միասեր է, ես՝ նույնպես: Այո, նա էլ ինձ է փոխել: Հիմա ավեի համբերատար եմ դարձել, սկսել եմ ավելի շատ իրեն հասկանալ, իր դրության մեջ մտնել: Մենք զույգ ենք, եւ պետք է միմյանց հարգենք ու փորձենք չնեղացնել»:

«… հասկացա, որ սիրում եմ»

Դիանայի խոսքով՝ ինչպես շատ զույգեր, իրենք էլ մինչեւ միմյանց լավ ճանաչելը տարաձայնություններ ունեցել են, սակայն երկկողմանի կարոտն ու զգացմունքները կրկին միավորել են իրենց.

«Ես իրեն վերաբերվել եմ՝ որպես գործընկերոջ: Սիրահարվել եմ այն ժամանակ, երբ ճանաչել եմ իր տեսակը, իր վերաբեմունքը դեպի ինձ, հասուն մտածելակերպը, նպատակասլաց լինելը, բարությունը… այնքան շատ կետեր կան, որոնք կարելի է անվերջ թվարկել»,-ասում է ու հավելում,-«Երկուսս էլ խանդոտ ենք. այս հարցում իրար չենք զիջում: Հաճախ էի նրանից նեղանում, քանի որ սկզբում միմյանց լավ չէինք ճանաչում: Ինքն իր տեսակով էր տաքարյուն, ես տեսակով շատ զգացմունքային եմ ու միանգամից նեղանում էի նրանից: Բայց ավելի ուշ հականում էի, որ կարոտել եմ իրեն, իսկ երբ կարոտում ես, նշանակում է՝ այդ մարդը կարեւոր է քեզ համար: Իր լուրջ մտքերից եւ մոտեցումներից հասկացա, որ սիրում եմ, եւ որ իրականում մենք շատ ընդհանրություններ ունենք: Տարիների ընթացքում հասկացել եմ, որ Բենի ուշադրությունը չի պակասում, հակառակը՝ նա ավելի ուշադիր ու հոգատար է իմ հանդեպ»:

«Հեռուստացույց չէի դիտում ու չէի ճանաչում նրան»

Ինչպես բազմիցս նշվել է՝ Բենն ու Դիանան ծանոթացել են երգիչ Գեւորգ Սիրեկանյանի «Թող, որ դողամ» տեսահոլովակի նկարահանման հրապարակում, որտեղ ըստ սյուժեի՝ մարմնավորում էին սիրահարների: Ի դեպ, Դիանայի հետ նկարահանվելու միտքը հենց Բենինն է եղել, որը մինչ այդ տեսել էր Դիանային ու այնքան հրապուրվել, որ մտածել էր խորամանկ քայլի դիմել՝ նրա հետ ծանոթանալու համար: Մինչ Բենը «տանջվում էր», Դիանան, ի տարբերություն շատ աղջիկների, նույնիսկ, Բենին՝ որպես դերասանի չէր ճանաչում:

«Անկեղծ ասած՝ հեռուստացույց չէի դիտում ու չէի ճանաչում նրան, իսկ երբ տեսահոլովակի առաջարկը ստացա, սկսեցի հետաքրքրվել ու տեսա, որ նկարահանվում է «Երեւի» հեռուստասերիալում, մարմնավորում է գլխավոր հերոսին: Իմ շրջապատում շատերը նրան ճանաչում ու սիրում էին, եւ զարմացած էին, որ ես չգիտեի նրան: Նկարահանումներից հետո  սկսեցի հետեւել սերիալում նրա խաղին: Մտածում էի՝ տեսնես ի՞նչ սցենար կլինի (ծիծաղում է)»:

Ընտանեկան հարաբերություններ…

Դիանան ասում է, որ արդեն հասցրել են մտերմանալ նաեւ ընտանիքներով: Ի ուրախություն զույգի՝ իրենց հարազատներն էլ են միմյանց բարեկամների պես վերաբերվում.
«Ծնողներս նրան շատ են սիրում. նրան չսիրելն անհնար է… Ես էլ նրա ընտանիքի հետ եմ շատ լավ հարաբերությունների մեջ՝ թե´ ես եմ նրանց շատ սիրում, թե´ նրանք՝ ինձ: Կարելի է ասել՝ օրվա մեծ մասը Բենի ընտանիքի հետ եմ անցկացնում, ինձ իրենց ընտանիքի անդամի պես են վերաբերվում»:

Leave A Reply

Your email address will not be published.