Թոմ Քրուզի եւ NASA-ի տիեզերական նախագիծն արդեն ռեժիսոր ունի

0

Թոմ Քրուզը, Իլոն Մասկի SpaceX ընկերությունն ու NASA գործակալությունը պատրաստվում են ֆիլմի նկարահանմանը միջազգային տիեզերական կայանի վրա, գրում է Variety-ն։ Մարտաֆիլմի ռեժիսոր կդառնա Դագ Լայմանը, որը հայտնի է Մեթ Դեյմոնի մասնակցությամբ «Բորնի նույնականացում» ժապավենով եւ «Միայնակ սրտեր» սերիալներով։

Քրուզնն ու Լայմանը միասին աշխատել են «Ապագայի սահմանը» եւ «Պատրաստված է Ամերիկայում» ժապավենների վրա։ Նրանք կգրեն սցենարն ու հանդես կգան որպես նոր նախագծի պրոդյուսերներ։ Ժավապենի ստեղծման մեկնարկի հստակ ժամկետը դեռ չի հաղորդվում։

Variety-ի աղբյուրների հաղորդմամբ՝ նոր ժապավենը տիեզերքում մասնակի կնարահանվի, իսկ տեսարանների մեծ մասի վրա հնարավոր կլինի աշխատել Երկրում։ Ֆիլմն առայժմ դիստրիբյուտոր չունի, եւ սյուժեի մանրամասներն անհայտ են մնում… Մի քանի տարի առաջ բեմադրողը Քրուզին հրավիրել է աշխատել «Luna Park» ֆանտաստիկ նախագծի վրա։ Հաղորդվում էր, որ ֆիլմը կպատմի վարձկանների մասին, որոնք ճանապարհորդում են տիզեզերքում եւ գողացված սարքավորումների միջոցով փորձում են Լուսնի վրա էներգիայի աղբյուր ստանալ։

Leave A Reply

Your email address will not be published.