Բայքեր Զլատան Իբրահիմովիչը
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:
38-ամյա հարձակվող ներկայացրել է իր նոր մոտոցիկլը:
Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 25-ին տեղի ունեցած մարզման ընթացքում:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։