Ո՞վ է Բրեդ Փիթի նոր սիրելին

0

Բրեդ Փիթը նոր սիրելի ունի, եւ նա դերասանի նախկին կինը՝ Ջենիֆեր Էնիսթոնը չէ։ Նրան դուր է գալիս 33-ամյա լրագրող Ռենի Բարգը։ Բրեդն ու Ռենին վերջին անգամ շփվել են հունվարին՝ SAG Awards մրցանակաբաշխությանը, երբ լրագրողը նրա հետ հարցազրույց է անցկացրել։

Միջոցառման հյուրերը նկատել են, որ նա բացահայտ սիրախաղ է սկսել արտիստւ հետ, իսկ Փիթը նրան ուրախացրել է կատակներով։ Բրեդը նույնիսկ աչքով է արել հաղորդավարուհուն ու նշել, որ զրույցի ընթացքում «զարմանալի քիմիա» է զգացել։

Ինսայդերները վստահ են, որ դերասանը սիրահարված է Բարգին եւ ծրագրում է նրան հանդիպման հրավիրել։ Հանդիսավոր երեկոյից անմիջապես հետո դերասանը հետաքրքրվել է, թե Ռենին հաջորդ անգամ երբ է Լոս Անջելես գնալու։

«Նա կարմիր գորգին երգբեք այնքան անկեղծ չի եղել, ինչպես Ռենիի հետ։ Այն, որ նա այդքան երկար խոսել է նրա հետ, ակնհայտորեն ցույց է տալիս, որ նա տպավորված էր»,- նշել է աղբյուրը Հոլիվուդից։ New Idea-ն, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ Բարգի ընկերները կարծում են, որ Ռենին Փիթի համար իդեալական ընտրյալ կլինի։ «Նրանք նույնիսկ նման են. Ռենին խելացի է, գեղեցիկ ու ուժեղ»,- պարբերականը մեջբերել է աղջկա շրջապատի ներկայացուցիչների խոսքորը։

Leave A Reply

Your email address will not be published.