Մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 289 մարդ. կա 4 մահ. Ապաքինվել է 75 պացիենտ

0

Հայաստանում մայիսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 289 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ մայիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 7402 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 52554 (վերջին մեկ օրում՝ 960):

Փաստացի այս պահին բուժվում է 4052 անձ (մեկ օրում ավելացել է 210-ով):

Վերջին տվյալներով ապաքինվել է 3220 անձ (վերջին մեկ օրում՝ 75 մարդ):

Ընդհանուր առմամբ, 91 պացիենտ մահացել է (ավելացել է 4-ով):

Leave A Reply

Your email address will not be published.