Իբրահիմովիչի վնասվածքը լուրջ չէ
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքը լուրջ չէ, տեղեկացնում է -Goal.com-ը:
38-ամյա հարձակվողը մի քանի օրից կկարողանա վերսկսել մարզումներն ընդհանուր խմբում:
Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մայիսի 25-ին տեղի ունեցած մարզման ընթացքում:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։