«Բացահայտելով տաղանդների». Հայ պաշտպանը Ֆրանսիայից

0

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում համալրել Հայաստանի ազգային հավաքականը։

Ֆրանսիական FC Saint Charles Vigilante ակումբի Մ-13 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս հայ պաշտպան Արթուր Մանուկյանը:

«Արթուրը ծնվել է 2008 թվականի հուլիսի 5-ին Երևանում: Նա 3 տարեկան էր, երբ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Ֆրանսիա»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի հայրը՝ Արարատ Մանուկյանը:

«Իմ որդին սկսել է ֆուտբոլով զբաղվել 5 տարեկանից, խաղում է աջ պաշտպանի դիրքում: Արթուրը հանդես է գալիս FC Saint Charles Vigilante ակումբի Մ-13 տարեկանների պատանեկան թիմում: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է իր տարիքային խմբի առաջնության լավագույն պաշտպան: Նրա ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ ֆրանսիական ակումբ՝ L’Etrat la Tour Sportif-ը:

FC Saint Charles Vigilante-ի մարզիչները շատ գոհ են Արթուրի խաղից, նրան համարում են անփոխարինելի ֆուտբոլիստ: Նախորդ տարի իմ որդին մասնակցել է Բարսելոնայում անցկացված Copa Jordi միջազգային մրցաշարին, որում նրա թիմը գրավեց երրորդ տեղը:

Արթուրը երազում է հրավեր ստանալ Հայաստանի պատանեկան հավաքականից: Դա մեծ պատիվ կլինի մեր ընտանիքի համար»,- նշել է Արարատ Մանուկյանը:

Leave A Reply

Your email address will not be published.