Ռիզ Ուիզերսփունը երրորդ անգամ «օրենքով շիկահեր» կդառնա

0

Հայտնի դերասանուհի եւ պրոդյուսեր Ռիզ Ուիզերսփունը «Օրենքով շիկահերը» կատակերգության երրորդ մասում կվերադառնա Էլլ Վուդսի դերին, որը նրան մեծ հայտնիություն է բերել, հայտնում է Hollywood Reporter-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ դերասանուհին կրկին կվերադառնա փաստաբանի դերին։ Ժապավենի թողարկման ժամկետն առայժմ հայտնի չէ։ Այժմ աշխատանք է տարվում սցենարի վրա, որով զբաղվում են Մինդի Քալինգը («Գարշելի ես») եւ Դեն Գոռը («Բրուքլին 9-9»)։

«Օրենքով շիկահերի» առաջին մասը վարձույթում հայտնվել է 2001թ.-ին եւ ամբողջ աշխարհում մոտ 142 մլն դոլար է հավաքել 18 մլն բյուջեի դեպքում։ Սիքվելի պրեմիերան տեղի է ունցել երկու տարի անց. այն 125 մլն դոլար է վաստակել։


Leave A Reply

Your email address will not be published.