Շորտ, լայնեզր գլխարկ, վարդերի փնջեր. Օլյա Հակոբյանի լուսանկարը

0

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շորտ է կրում, սպիտակ շապիկ ու բեժ գույնի պիջակ։ Երիտասարդ մայրիկը երկարաճիտներ է ընտրել, լայնեզր գլխարկ։ Օլյայի ձեռքին վարդերի փնջեր են։ Մեկնաբանությունների հատվածում նա շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով շնորհավորանքների համար։ «Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների եւ ջերմ խոսքերի համար, ներողություն եմ խնդրում, որ բոլորին չկարողացա պատասխանել անձնական նամակով: Համբուրում եմ եւ շատ սիրում»,- գրել է նա։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի «Գեղեցկության գաղտնիքներ» խորագրի շրջանակում Օլյան կիսվել էր ինքնավստահության ու հմայքի իր մոտեցումներով: «Շատ ուրախ եմ, որ ստեղծում եմ ինքնավստահ կնոջ տպավորություն: Իհարկե, իմ կյանքում էլ եղել են ոչ այնքան հաջող շրջաններ, բայց եթե ասեմ, թե դրանցից դրդված շատ գլոբալ փոփոխություններ եմ արել արտաքինումս, ճիշտ չի լինի: Միգուցե, այդ օրն ավելի սիրուն կամ էպոտաժային հագնված լինեմ, որ ինձ լավ զգամ, բայց բնավորությունս այնպիսին է, որ ինձ մոտ սթրեսն ու դեպրեսիան երկար չեն տեւում, ես շատ շուտ հետ եմ գալիս, որովհետեւ սիրում եմ կյանքը, ինձ, ու շնորհակալ եմ, որ ապրում եմ հենց այս պայմաններում»,- նշել էր նա։


Leave A Reply

Your email address will not be published.