Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը 11 տարի պարտք կվճարեն թագավորական ընտանիքին
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը սկսել են պարտքը վերադարձնել բրիտանական գանձարան։ Նրանք ամբողջ գումարը կվճարեն 11 տարի անց։ Mail on Sunday-ի տեղեկություններով՝ առաջին մուծումը կազմել է 18 հազար ֆունտ ստերլինգ։ Նույնքան կկազմեն հետագա վճարումները. 11 տարվա ընթացքում ամուսինները պետք է ամեն ամիս այդ գումարը փոխանցել բրիտանական գանձարան։
Ընդ որում, ոչ ոք Մեգանին ու Հարիիին չի խանգարի պարտքը մարել առավել մեծ չափերով, այսինքն՝ այն ավելի արագ մարել։ Ժամանակին վճարումների շնորհիվ զույգը կկարողանա ունենալ բրիտանական կեցավայրի իր քոթեջը. տունը նրանց նվիրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հարսանիքի առիթով, եւ Հարիի տատիկը չի ծրագում այն վերցնել։
Ի դեպ, Մեգանն ու Հարին ժամանակավորապես ապրում են հոլիվուդյան հարուստ ու հայտնի պրոդյուսեր Թայլեր Փերիի՝ Բեւեռլի Հիլզում գտնվող առանձնատանը. ամուսիններն ԱՄՆ են տեղափոխվել գարնան սկզբին։ Անշարժ գույքը գնահատվում է 18 մլն դոլար։