«Ռեալն» ու «Բարսելոնան» վերսկսել են խմբային մարզումները
Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» մայիսի 18-ին վերսկսել են խմբային մարզումները։ Իսպանական Լա Լիգան թույլատրել է թիմերին մարզվել խմբերով՝ մինչեւ 10 խաղացող։
Լա Լիգան հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի կվերսկսվի հունիսին։
Առաջնությունը պետք է ավարտվի հուլիսի 29-ին, քանի որ ՈւԵՖԱ-ն մտադիր է օգոստոսի 2-ից վերսկսել եվրագավաթային մրցաշարերը։