«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղը մասնակցել է «Marie Claire» ամսագրի նուրբ ֆոտոշարքին
Հոլիվուդի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ Դակոտա Ջոնսոնը, մասնակցել է «Marie Claire» ամսագրի սեքսուալ ֆոտոշարքին։ Դերասանուհին լուսանկարվել է ռետրո ոճում՝ էրոտիկ կերպարներում։
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղը կանացի, բաց կապույտ գույնի բլուզ է կրել եւ շորտ։ Ցանցկեն զուգագուպլան կերպարն առավել հանդուգն է դարձրել :
Ջոնսոնը լուսանկարվել է նաեւ բեժ գույնի տոպով, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Նուրբ դիմագծերն ընդգծել է թեթեւ դիմահարդարումը։
Վառ կարդերից մեկում Դակոտան անկեղծ, բաց կապույտ գույնի զգեստ է կրում, նրա կերպարին գրավչություն է հաղորդում նաեւ այն փաստը, որ դերասանուհին ներքնազգեստ չի կրել։ Դերասանուհու նուրբ զգեստը ոճաբանները հաջողությամբ համադրել են երկար ձեռնոցների հետ։
Շապիկի համար Ջոնսոնը լուսանկարվել է անկողնում։ Նա 60-ականների ոճով յուրօրինակ զգեստ է կրել։