«Աշխարհս». Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարը դստեր հետ
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր՝ Միլայի հետ։ Սիլվան գրկել է փոքրիկին, որը լայն ժպտում է։ «Աշխարհս»,- հրապարակումն այսպես է մակագրել Սիլվա Հակոբյանը, իսկ հետեւորդները շտապել են նրանց հաճոյախոսություններ գրել։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված լուսանկարով երգչուհին շնորհավորել էր եռատոնը: Լուսանկարներում 9 ամսական Միլան մեղմ ժպտում էր, նա կրում էր գլխարկ։ Կադրերին կից Սիլվա Հակոբյանը գրել էր․ «Շնորհավոր Եռատոն», «Հավսար զգաստ»: