Կոնտե. Լեմպարդը հրաշալի աշխատանք է կատարում «Չելսիում»
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի աշխատանքի մասին:
«Սա Լեմպարդի երկրորդ տարին է գլխավոր մարզիչի պաշտոնում, սակայն նա իրեն դրևորում է որպես պրոֆեսիոնալ մարզիչ: Ֆրենկը հրաշալի աշխատանք է կատարում «Չելսիում»
Վստահ եմ, որ Լեմպարդի գլխավորությամբ «Չելսին» շատ լուրջ հաջողություններ է գրանցելու»,- Կոնտեի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Ֆրենկ Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2019 թվականի հուլիսից: