«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը վաճառել է թիմը, հիմա չի ճանաչում իր ստորագրած փաստաթղթերը

0

Հայկական ֆուտբոլում թեժ կրքեր են։ Երկու ամիս առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ֆինանսական խնդիրներ ունի և կարող է փակվել։ Հետո տեղեկություն հայտնվեց, որ թիմը վաճառվել է։

Օրերս ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը իր հարցազրույցում հերքեց, որ պայմանագիր է ստորագրել ու փոխանցել ակումբը։

NEWS.am-ի տրամադրության տակ են հայտնվել բացառիկ փաստաթղթեր, որտեղ երևում է, որ գործարք է տեղի ունեցել Արթուր Սողոմոնյանի ու հոլանդացի գործարար Օլաֆ Բուրգերսի միջև։

Սողոմոնյանը ստորագրել է բոլոր փաստաթղթերը, որից շաբաթներ անց մտափոխվել է ու ցանկացել վերադարձնել թիմը։

Մեր ձեռքի տակ են հայտնվել նաև գործարարների միջև եղած նամակագրության որոշ հատվածներ, որոնցում Սողոմոնյանը հոլանդացի գործարարին առաջարկում է վերցնել նաև «Փյունիկի» մանկապատանեկան  ակադեմիան, իսկ մի քանի օր անց խնդրում է իրեն ներել, վերադարձնել թիմը և շնորհակալություն է հայտնում դժվարին պահին իրեն օգնելու համար։


Leave A Reply

Your email address will not be published.