Ջերմություն եւ հազ չկան, իսկ COVID-19 առկա՞ է. Տատյանա Վասիլեւան՝ կորոնավիրուսը հաղթահարելու մասին

0

Թատրոնի եւ կինոյի 73-ամյա դերասանուհի Տատյանա Վասիլեւան, որի մոտ երկկողմանի պնեւմոնիա է ախտորոշվել, ապաքինվում է։ Նա իրեն ավելի լավ է զգում, իջել է ջերմությունը։ Տատյանա Գրիգորեւնան տանն է եւ հույս ունի, որ շուտով վարակը վերջնականապես կնահանջի, եւ առողջական վիճակն իրեն թույլ կտա նորմալ կյանքի վերադառնալ։

«Ջերմությունս իջել է, այո՛, ապաքինվում եմ։ Ինձ լավ եմ զգում, իմ կարանտին արդեն ավարտվել է։ Ամեն ինչ կարգին է։ Տանն եմ։ Չկա ոչ ջերմություն, ոչ հազ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Վասիլեւան։

Ի դեպ, անկախ կորոնավիրուսի բոլոր ախտանշաններից՝ թեստի արդյունքը բացասական է։ Սակայն Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստը վստահ է, որ հիվանդացել է հենց այդ վարակով. այդ մասին վկայում են բոլոր ախտանշաններն ու կլինիկական պատկերը։ Տատյանա Վասիլեւան ցանկացել է COVID-19-ի երկրորդ թեստը հանձնել, սակայն ոչ ոք դա չի առաջարկում։

Leave A Reply

Your email address will not be published.