Վառ շպար, խորը լանջաբացվածքով հագուստ. Իջինի գրավիչ կերպարը

0

Ռուաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում, որն առանձնանում է խորը լանջաբացվածքով։ Իջինն արձակել է երկար մազերը, վառ շպարով է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Երգչուհին կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ մատանիներով։ «Ո՞ւր ես, իմ Ալադին»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ բոդի էր կրում, որն ընդգծել էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը հավաքել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին հարցրել էր, թե որ է կնոջ մարմնի ամենասիրելի հատվածը։ «Ինձ համար ամենագեղեցիկ եւ ամենակարեւոր հատվածը կնոջ էներգիան է։ Տիեզերքում ամենաուժեղ էներգիաներից մեկը։ Երբ կինը հուզական, մտովի, հոգեւոր առումներով բավարարված է եւ ներդաշնակ իր հետ։ Այդ էներգիան անզուսպ է եւ շատ գրավիչ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր երգչուհին։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին գրել. «Անասելի հայկական գեղեցկություն»:


Leave A Reply

Your email address will not be published.