Ռակիտիչը ցանկանում է «Բարսելոնայում» մնալ մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտ

0

Կատալոնական «Բարսելոնայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մտադրություն չունի փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Marca-ն:

32-ամյա ֆուտբոլիստը որոշել է շարունակել մրցելույթները կատալոնական ակումբի կազմում մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտ՝ 2021 թվականի հունիս:

Նշվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է 20 միլիոն եվրոյով վաճառել Ռակիտիչին, որպեսզի նրա վաճառքից ստացվելիք գումարն օգտագործի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու նպատակով:

Իվան Ռակիտիչը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին «Սևիլիայից»:

Leave A Reply

Your email address will not be published.