«Երջանիկ». Ադրիանա Գալստյանի լուսանկարը

0

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում դերասանուհին պատկերված է բնության գրկում։ Նա բաց գույնի բլուզ է կրում, արձակել է մազերը։ Երիտասարդ դերասանուհին նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում Ադրիանան գրել է. «Երջանիկ, մոտիվացիա»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որի հեղինակն ինքն էր։ Ադրիանան նախապատվություն էր տվել խոշոր աքսեսուարին՝ ականջօղերին։

Leave A Reply

Your email address will not be published.