Հիմա արդեն պաշտոնապես. Օքսանա Սամոյլովան դիմել է ռեփեր Ջիգանից բաժանվելու համար

0

Ռուս մոդել Օքսանա Սամոյլովան պաշտոնապես դիմել է ռեփեր Դենիս Ուստիմենկո-Վայնշտեյնից (առավել հայտնի է Ջիգան բեմական կեղծանվամբ) բաժանելու համար: Մոդելի հայցը պաշտոնապես գրանցվել է ապրիլի 20-ին, այժմ փաստաթղթերը հասանելի են Մոսկվայի քաղաքային դատարանի կայքում։ Փաստաթղթից պարզ է դառնում, որ գործով հայցվոր է Օ. Սամոյլովան, պատասխանող՝ Դ. Ուստիմենկոն։

Զույգը չի կարողանում ամուսնալուծվել քաղաքացիական կացության ակտերի գրացման մարմնի միջոցով, քանի որ մեծացնում է երեխաներին։ Հենց այդ պատճառով էլ ամուսինների ճակատագիրն այժմ դատարանի ձեռքերում է։ Այն պետք է կիսի համատեղ վաստակած ունեցվածքը, ինչպես նաեւ որոշի՝ ում հետ են ապրելու երեխաները։ Հեղինակավոր փաստաբանների կարծիքով՝ Սամոյլովան գործը շահելու եւ դատարանի միջոցով Ջիգանից ունեցվածի զգալի մասը ստանալու լավ հնարավորություն ունի։ Տարօրինակ վարքագծի մասին տեղեկությունները, ալկոհոլի ու թմրամիջոցների չարաշահումը, ինչպես նաեւ մարմնավաճառների հետ դավաճանությունները գաղտնիք չեն ոչ ոքի համար։

Ի դեպ, լրատվամիջոցներում զուգահեռաբար տեղեկատվություն է հայտնել, թե Օքսանան ներել է ամուսնուն ու նրան տուն թողել…

Leave A Reply

Your email address will not be published.