Աղմկոտ սկանդալից հետո Ռեգինա Տոդորենկոն ֆիլմ է նկարել ընտանեկան բռնության մասին

0

Զոհերի մասին արտահայտությունների պատճառով քննադատությունից հետո հեռուստահաղորդավարուի Ռեգինա Տոդորենկոն ընտանեկան բռնության մասին ֆիլմ է թողարկել։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի էջում։

«А что я сделала, чтобы помочь?» («Իսկ ի՞նչ եմ ես արել՝ օգնելու համար») ֆիլմում Տոդորենկոն շփվել է հոգեբանների, իրավաբանների եւ բարեգործական ֆոնդերի կազմակերպիչների հետ, որոնք զբաղվում են այդ թեմայով։

«Ես որոշեցի գլուխ հանել այս խնդրից եւ այս ամբողջ շաբաթվա ընթացքում շփվել եմ ընտանեկան բռնության ոլորտում առաջատար փորձագետների հետ։ Արդյունքն այս ֆիլմն է, որը կօգնի ազատվել այս հարցում նախապաշարմունքներից եւ ամենակարեւորը՝ կպատմի՝ ինչ անել, եթե դա տեղի է ունեցել ձեզ կամ ձեր ծանոթներից որեւէ մեկի հետ»,- իր միկրոբլոգում գրել է Տոդորենկոն։

Հեռուտահաղորդավարուհին վստահ է, որ հանուն դրա արժեր ամեն ինչ կորցնել՝ տիտղոսներ, պայմանագրեր, մարդկանց վստահություն։ «Եթե նայում եք այս ֆիլմը, նշանակում է՝ ամեն ինչ զուր չէ»,- եզրափակել է «Орел и решка» հաղորդման վարողը՝ հավելելով, որ հոլովակի եկամտից ստացած միջոցները կուղղի պրոֆիլային ֆոնդերին :

Leave A Reply

Your email address will not be published.