Ռիհաննան նկարահանվել է ներքնազգեստի իր ապրանքանիշի նոր հավաքածուում
Համաճարակը համաճարակով, իսկ գեղեցկությունը ոչ ոք չի չեղարկել։ Օրինակ, երգչուհի Ռիհաննան, ամբողջովին տարված է իր Savage x Fenty ներքնազգեստի ապրանքանիշով․ նկարահանվում է նոր հավաքածուների ֆոտոշարքերում։ Եվ իզուր են երկրպագուները նրանից նոր երաժշտական թռիչքներ են սպասում՝ աստղին, հավանաբար, ավելի հարմարավետ է նոր ամպլուայում։
Նկարահանումների դրվագները, որոնք հայտնվել են համացանցում հրահրել են վիճաբանությունների եւ խոսակցությունների։ Կադրերում Ռիհաննան կերպարանք է ընդունել սու կիսաթափանցիկ ներքնազգեստով՝ ցուցադրելով սլացիկ կազմվածքն ու բազմաթիվ դաջվածքները:
Նկարահանումը նվիրված է եղել սահմանափակ քանակությամբ նվերի տուփի գործարկմանը, որը հասանելի կլինի միայն բրենդի ակումբի VIP անդամների համար (անդամավճարն արժե ամսական մոտ 50 դոլար)։ Նրանք բոլորը կստանան ծանրոց՝ նոր ամառային հավաքածուի օրինակներով:
Այս հավաքածուն ստացել է «նեոնային լույսեր» անվանումը եւ ստեղծվել է դիզայներ Ադամ Սելմանի հետ համագործակցությամբ։ Ոգեշնչման աղբյուր է հանդիսացել դրախտային կղզու հորդ բուսականությունը՝ տաք արեւով եւ քնքուշ ծովով․ հղումը դեպի Բարբադոս, որտեղ մեծացել է երգչուհին, ակնհայտ է։