Մահացել է հայտնի դերասանը, որը խաղացել է «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում
53 տարեկան հասակում մահացել է հնդիկ դերասան Իրֆան Խանը, որը նկարահանվել է հոլիվուդյան ու բոլիվուդյան ֆիլմերում, հայտնում է NDTV հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով արտիստի մտերիմներին։
Խանը մահացել է հիվանդանոցում։ Մահվան պատճառը չի հաղորդվում։ Նշում է, որ 2018թ.-ին դերասանը հայտարարել է, որ իր մոտ նեյրոէնդոկրին ուռուցք է ախտորոշվել, եւ ինքը բուժում է անցել Լոնդոնում։
Դերասանն ակտիվորեն նկարահանվում էր Բոլիվուդում, ինչպես նաեւ արեւմյան շատ ժապավեններում։
Խանը հայտնիություն է ձեռք բերել «Սալամ, Բոմբեյ» ֆիլմում դերակատարման շնորհիվ։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ժապավեններից են «Մարտիկ», «Միլիոնատերը ետնախորշից», «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ», «Փիի կյանքը», «Նոր սարդ մարդը», «Ինֆերնո» (2016) եւ այլն։