Ռեփեր Blueface-ը, նրա հարբած մերկապարուհիները կամ վեճի տեսանյութ համավարակի ժամանակ

0

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում ամերիկացի ռեփեր Blueface-ը (Ջոնաթան Փորթեր) իր առանաձատանը տեսահոլովակլի նկարահանումներ է կազմակերպել բազմաթիվ մերկապարուհիների մասնակցությամբ։ Ընթացքում պարուհները վիճել են. ընդ որում միջապետը ֆիքսել եւ Instagram-ում հրապարակել է հենց արտիստը։ Հիփ-հոփ կատարողի կարծիքով՝ կոնֆլիկտի պատճառ է դարձել այն, որ աղջիկները չարաշահել են ալկոհոլը։

Մի քանի մերկապարուհու մասնակցությամբ վեճը սկսվել է Փորթերի կողմից Instagram-ի համար հոլովակներից մեկի նկարահանման ընթացքում եւ լիովին անսպասելի էր նաեւ ռեփերի համար։ Ամբողջ կոնֆլիկտի ընթացքում, որը շարունակվել է բավական երկար ժամանակ (թեեւ փոքրիկ դադարներով) նա մշտապես կրկնում էր. «Ի՞նչ է այստեղ առհասարակ կատարվում»։

Վեճի մասնակիցներից մեկը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է մեկ այլ մերկապարուհու կողմից վիրավորանքների պատճառով։ Իբրեւ նա իրեն թույլ է տվել առանց պատճառի վիրավորական արտահայտություններ անել իր հասցեին, այդ թվում «անճոռնի թխամաշկ արարած»։

«Նա ասում էր, որ ես ճաղատ եմ, քանի որ «թխամաշկ անճոռնի քած եմ»։ Ինչ է կատարվում 2020թ.-ին»,- հավելել է նա, որի գլխից կոնֆլիկտի ընթացքում հանել են կեղծամը։

Ավելի ուշ, երբ որոշ օգտատատեր զայրացել են ռեփերի կողմից ինքնամեկուսացումն արհամարհելով, տեղի ունեցածի մասին խոսել է արտիստի մենեջերը։ Նա հայտարարել է, որ Blueface-ը չի հավատում «կորոնավիրուսի հետ կապված այս ամբողջ աղմուկին», հայտնում է TMZ-ն։

Leave A Reply

Your email address will not be published.